Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ինչո՞ւ է ամուսնական մատանին համարվում համատեղ կյանքի խորհրդանիշ

10 Հոկտեմբեր, 2015 22:11
Ինչո՞ւ է ամուսնական մատանին համարվում համատեղ կյանքի խորհրդանիշ

Մատանիների մասին ամենահին հիշատակումները հանդիպում է դեռևս մ.թ. ա. 11-րդ դարի հին հնդկական էպոսներում:
Տվյալ ժամանակաշրջանում այն համարվել է զանազանող տարբերանշան կամ տիրունական նշան, ավելի ուշ՝ իշխանության խորհրդանիշ. թագավորական մատանին տղային փոխանցելը ժառանգորդի ընտրության նշան էր:
Ընտրյալին մատանի նվիրելու սովորույթը մեզ է հասել հին հռոմեացիներից, ովքեր սրտի տիրուհուն նվիրում էին մետաղյա մատանիներ. ոսկյա մատանիներն այդ ժամանակ ոչ թե զարդ էին համարվում, այլ խոսում էին այն մասին, որ սեփականատերն իրավունք ունի զբաղվելու առևտրով:
Իսկ ամուսնության նպատակով, մատանին առաջինն օգտագործել են եգիպտացիները: Եգիպտական հերոգլիֆներում շրջանը նշանակում է հավերժություն, այդ պատճառով էլ մատանին դարձել է համատեղ կյանքի խորհրդանիշ:
Հին ժամանակներին է վերաբերվում նաև մատանին անանուն մատին կրելը: Համարվել է, որ այդ մատը հատուկ նյարդով կամ արյունատար անոթով միացած է սրտին և նույնիսկ որոշ բուժիչ հատկություն ունի, որը մատանին կրելիս ավելի է ուժեղանում: Ավելի ուշ, նույնիսկ ի հայտ է գալիս մատանու լեզուն: 
Ճկույթին դրած մատանին խոսում է այն մասին, որ կրողը ամուրի է, ցուցամատին դրածը, որ այն կրողը կյանքի ուղեկից է փնտրում, իսկ միջնամատին դրված մատանին վկայում էր տիրոջ ձգտումը «պլատոնական» հարաբերությունների:
Ռուսաստանում ևս ամուսնական մատանիները վաղուց են գոյություն ունեցել: Մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում հարսնացուին մատանու հետ միասին տրվում էր նաև բանալի: Դա խորհրդանշում էր հարսնացուի «տան տիրուհու» նոր կարգավիճակը: Ամուսնական մատանիների այսպիսի երկար պատմությունները չէին կարող բազմաթիվ առասպելների և համոզմունքների չարժանանալ: Դրանց տրվել են նույնիսկ առեղծվածային նշանակություն. ամուսնական զույգի ճակատագրի վրա ազդելու կարողություն:
Օրինակ, ամուսնական մատանու կոտրվելը կամ կորուստը բաժանման և ամուսնության ավարտի ազդանշան էր. չի կարելի որևէ մեկին տալ փորձել քո մատանին. մինչ ամուսնանալը կամ ամուսնանալիս մատանին գցելը ևս վատ նշան է. ծնողներն իրենց ամուսնական մատանին կարող են փոխանցել զավակներին միայն այն դեպքում, եթե նրանց ամուսնական կյանքը հաջոված է: Ընդունված էր, որպիսի ամուսնական մատանին լինի հարթ, առանց քարերի կամ որևէ այլ մասնիկի, որպիսի չխախտվի դրա խորհրդանիշ-շրջանի ամբողջականությունը: Վերջին ժամանակներս նկատվում է բաժանման դեպքում ամուսնական մատանին ձախ ձեռքին հագնելու սովորույթ, որը խորհրդանշում է նոր հարաբերություններ սկսելու պատրաստակամությունը, իսկ շատերը պարզապես հանում են մատանին:
Այժմ շատ է խոսվում մատանի կրելու բացասական հետևանքների մասին: Հարցը նրանում է, որ երկար կրելիս մետաղը սկսում է օքսիդանալ և քիմիական նյութեր արտադրել: Ընդ որում բացասական են ազդում միայն տղամարդու սեռական օրգանների վրա։ Գիտնակաները դա բացատրում են նրանով, որ կնոջ հորմոնալ և սեռական համակարգը ավելի լավ է պահպանում արտաքին ազդեցություններից:
Սակայն խուճապի մատնվել պետք չէ, քանի որ օքսիդացումը առաջանում է տարիների ընթացքում, և այն էլ կարել է վերացնել զարդերը մաքրելով: Իսկ ահա մեկ այլ հանգամանքի արժե դարձնել ուշադրություն: Հայտնի է, որ մատների վրա կենտրոնացած են ներվային վերջույթների մեծ մասը, այդ պատճառով էլ նեղ մատանիներ կրել չի կարելի:
Ահա երկու սրտերի անվերջ սիրո, հավատարմության և նվիրվածության խորհրդանիշ համարվող ամուսնական մատանու այսպիսի երկար և հետաքրքիր պատմություն:
Սակայն ինչպիսի լրացուցիչ իմաստ էլ հաղորդեն մատանուն, այն ընդմիշտ մնում է զուգընկերոջը հավերժ սեր և երջանկություն նվիրելու խորհրդանիշ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին