Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը չի ափսոսում կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու համար, քանի որ սկսել է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ նոր ակումբում։
«Երբ ֆուտբոլիստը սկսում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ, նա ավելի վստահ եւ երջանիկ է դառնում, գտնում է ռիթմը եւ փորձում է այնպիսի բաներ, որոնք չէր անի դաշտում, եթե փոխարինման դուրս գար մի քանի րոպեով։ «Բարսելոնայից» հեռանալը բարդ էր, սակայն լիովին գոհ եմ, որ որոշել եմ տեղափոխվել «Չելսի»,- Պեդրոյի խոսքը մեջբերում է Իսպանիայի հավաքականի պաշտոնական կայքը։