Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել (տեսանյութ)

04 Սեպտեմբեր, 2016 10:45
Թուրքիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել (տեսանյութ)

Թուրքական Անթալիայի ափերի մոտ  կործանվել է Kurt-C զբոսաշրջային նավը, որում եղել է 100-ից ավելի մարդ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, թուրքական ԶԼՄ-ներին հղումով, փրկվել է 84 մարդ, ևս 33-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ 2-ը համարվում է անհետ կորած:

Զբոսանավի կործանման տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Kurt-C-ն մեկնել էր մեկօրյա շրջագայության, սակայն եղանակային ոչ բարենպաստ պայմանները ստիպել են նավապետին նախանշված ժամանակից շուտ ավարտել ծովային զբոսանքը: Նշվում է, որ երբ ափ հասնելուն մնացել էր մոտ 2 կմ, նավը սկսել է ճոճվել ու թեքվել է կողքի վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին