Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ սննդամթերքներում ֆլավոնոյիդների բարձր պարունակությունն օգնում է արյան մեջ կարգավորել գլյուկոզայի մակարդակը` դրանով էլ կանխարգելելով շաքարախտի զարգացումը:
Ֆլավոնոյիդները հակաօքսիդանտներ են, որոնք հիմնականում հանդիպում են հատապտուղների, թեյի, կարմիր գինու և շոկոլադի մեջ: Բացի այդ, դրանք պաշտպանում են մի շարք հիվանդություններից` ներառյալ սրտի հետ կապված հիվանդությունները, հիպերտոնիան, ճարպակալումը և տկարամտությունը:
Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կարմիր գինին և շոկոլադը սահմանափակ քանակով օգտագործել: