ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան Իրաքում 13 հարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի զինծառայողները ոչնչացրել են ահաբեկիչների զենքերը, դիրքերը, նավերը և այլն: Սիրիայում թիրախային հարվածներ չեն հասցվել:
«Իսլամական պետություն»-ը ահաբեկչական խբավորում է, որի գործունեությունը արգելված է մի շարք երկրներում։