Կարևոր իրադարձություններ

Չելսին դեռ կարող է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալ

29 Հոկտեմբեր, 2015 15:52
Չելսին դեռ կարող է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալ

«Բարսելոնայի», «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դեկուն կարծիք է հայտնել, ըստ որի՝ «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում դեռևս կարող է պայքարել ԱՊԼ-ի չեմպիոնի կոչման համար:

«Վերջին տարիներին Անգլիայի առաջնությունը շատ է ուժեղացել: Մեծ թվով թիմեր շատ ուժեղ ֆուտբոլիստներով են համալրված, ինչը հանդիպումներին դժվար ընթացք է տալիս:

Դեռևս ամեն ինչ առջևում է. «Չելսին» կարող է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել «BBC»-ն:

Հիշեցնենք, որ 10 տուրերից հետո «Չելսին» 11 միավորով 15-րդ հորիզոնականում է:

 

Լրահոս

Դիտել ավելին