Կարևոր իրադարձություններ

Այս տարի ավելի քան 800.000 մարդ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ներկայացրել Եվրոպայի երկրներում

29 Հոկտեմբեր, 2015 12:17
Այս տարի ավելի քան 800.000 մարդ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ներկայացրել Եվրոպայի երկրներում

Այս տարի ավելի քան 800.000 մարդ փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ներկայացրել Եվրոպայի երկրներում, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Տվյալները ներկայացրել է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը:

«Եվրոպական 38 երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների ընդհանուր քանակն այս տարի տատանվում է ամսական 60.000 -115.000-ի սահմանում: Նախորդ տարի հունվարից մինչև օգոստոս ժամանակահատվածում Եվրոպայում ապաստան ստանալու կարիք է ունեցել 397.000 մարդ: Այս տարվա նույն ժամանակահատվածում նման պահանջով եվրոպական պետությունների իշխանություններին է դիմել արդեն 834.000 մարդ»,- նշել են վարչությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին