Կարևոր իրադարձություններ

«Մեր շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալը՝ գոնե լարվածության մակարդակը չբարձրացնելու համար». Ալեքսանդր Վերշբոու

29 Հոկտեմբեր, 2015 09:56
«Մեր շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալը՝ գոնե լարվածության մակարդակը չբարձրացնելու համար». Ալեքսանդր Վերշբոու

ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պետք է խուսափեն հարաբերությունների ավելորդ սրացումից: Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 28-ին, նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: Մադրիդում ՆԱՏՕ-ի համաժողովին Վերշբոուի ելույթի տեքստը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Մեր շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալը՝ գոնե լարվածության մակարդակը չբարձրացնելու համար: Մեր հարաբերություններում մենք պետք է մշտապես խթանենք մեծ թափանցիկություն և կանխատեսելիություն, որպեսզի խուսափենք թյուրիմացություններից և կանխենք դժբախտ դեպքերն այնտեղ, որտեղ մեր զորքերը կարող են շփման մեջ մտնել՝ լինի դա Բալթյան երկրներում, Սևծովյան տարածաշրջանում, թե Սիրիայում»,- ասել է Վերշբոուն:

Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է փոխել իր քաղաքականությունը՝ կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետ: Եթե դաշինքը Մոսկվայի հետ շարունակական դիմակայության մեջ մտնի, այն պետք է ադապտացվի՝ հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարները: Վերշբոուն անդամ երկրներին կոչ է արել առավել ակտիվորեն փոխանակվել հետախուզական տվյալներով և միասին պայքարել կիբերհարձակումների դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին