Ամերիկյան Kuka Xoco ընկերությունը արտադրել է աշխարհում առաջին բուժիչ շոկոլադը: Այն օգնում է իջեցնել արյան ճնշումը և պահպանել խոլեստերինի նորմալ մակարդակը:
Շոկոլադը պարունակում է միայն 35% ճարպեր և շաքար, ինչը կակաոյին չի խանգարում օրգանիզմում օգտակար աշխատանք կատարել՝ հայտնում է MED Daily-ը:
Կակաոն պարունակում է առողջության համար օգտակար հակաօքսիդանտներ և հանքանյութեր: Որպես կանոն, մյուս շոկոլադներում էլ կա կակաո, սակայն դրանցում դրական ազդեցությունը արժեզրկվում է ճարպերի և շաքարի մեծ պարունակության պատճառով: