Կարևոր իրադարձություններ

Մինչ 38 տարեկանը մանկական հանդեսում աշխատող Մարգարիտն, իհարկե չի հանդուրժի 34-ում ՄԻՊ նշանակված Անդրեասյանին

28 Հոկտեմբեր, 2015 12:59
Մինչ 38 տարեկանը մանկական հանդեսում աշխատող Մարգարիտն, իհարկե չի հանդուրժի 34-ում ՄԻՊ նշանակված Անդրեասյանին

Zham.am-ը գրում է. Ուշադիր լսելով ՄԻՊ-ի 2014 թվականի զեկույցը քննադատողներին` ակամա ասում ես` աշխա՛րհ, կանգնիր,  իջնող կա:
Սովորաբար, առողջ քննադատությունը միայն դրական ազդեցություն ունի, սակայն առողջ քննադատությունը գտնվում է միայն առողջ ուղեղներում:

Լսելով ԱԺ-ում իշխող ՀՀԿ խմբակցության անդամների ելույթները ՄԻՊ-ի նկատմամբ` ցավ ես ապրում, ովքե՞ր են ՀՀ ազգային ժողովում: Երեկ պատգամավորի աթոռին նստեցրած տիկնայք այսօր փորձառու ՄԻՊ են պահանջում, ՄԻ պաշտպանին խորհուրդ տվող Նաղդալյանն էլ նույնիսկ «Կարեն ջան»-ը թերթից է կարդում` ինքն էլ գիտակցելով, որ դեռ նման լեզվաբան չի ծնվել, որ ամբողջովին հասկանա իր բանավոր ու ուրիշի չգրած տեքստը:

Ինչ վերաբերում  է Գագիկ Ջհանգիրյանին, ով ԱԺ ամբիոնում տասը րոպեի ընթացքում երեք անգամ ցիտեց Մարգարիտ Եսայանին, ապա ֆիքսենք, որ «մե սեր» է առաջանում «ընդդիմության» ու իշխանության ներկայացուցիչների միջև: Փաստորեն «հակադիր» կողմերն ընդհանուր շահ են գտել կամ գործում են միևնույն ձեռքի տակ:
ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ գոհ էր իրենից` առաջին անգամ Է իր ելույթը նման արձագանք  ստացել, ՄԻՊ-ի ասած` պատվերն էլ կատարվել է,սակայն անդրադառնանք հերթով:

Ո՞վ է Եսայան Մարգարիտը, որ փորձառու ՄԻՊ է պահանջում, ինչից էլ ոգևորվում է Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին, Մարգարիտը ՄԻՊ պաշտպանին չափազանց երիտասարդ է համարում: 1958-ին ծնված և մասնագիտական կարիերան «Պիոներ կանչ» մանկապատանեկան հանդեսում սկսած ու համարյա ավարտած լրագրողը պիտի նախանձի Կարեն Անդրեասյանին, որովհետև մինչև 38 տարեկան հասակը մանկապատանեկան հանդեսում նյութեր պատրաստող Մարգարիտան հաստատ հանգիստ չի ընդունի այն, որ Կարեն Անդրեասյանը 34 տարեկանում նշանակվել է ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան, իսկ ինքը դեռ նրա տարիքում և մինչև 38 տարեկան հասակը մանկապատանեկան հանդեսի ներկայացուցիչ էր: Բայց Մարգոն պետք է հանգիստ տանի, դրա համար Կարեն Անդրեասյանը պաշար ունի ու վաստակել է, ես չասեմ, թող ասեն փաստերը:

Համեմատենք կրթությունները, հուսալով, որ նման համեմատությունն արժանավորներին չի վիրավորի:

Գաղտնիք չէ, որ պատգամավորներն իրենց կենսագրականներում նշում են իրենց կենսագրության լավագույն էջերը, Մարգարիտ Եսայանը ևս բացառություն չէ , սակայն նրա նշածն էլ սովորական քաղաքացու կենսագրություն է, լավագույնը նշելու անցյալ էլ չկա:
Սովորել է 1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Է: Այսքանն է նրա կրթությունը, և նշած է նաև, որ մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին ( 2002թ.): 

Կարեն Անդրեասյանի կրթությունը.
1994 – 2002 թթ. սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։
Սա Կարեն Անդրեասյանի կրթության պաշարն, ու հիմա Մարգարիտ Եսայանը փորձառու ու արժանի ՄԻ պաշտպան է պահանջում, իսկ հետաքրքիր է, աչքերը երբեք իրեն չե՞ն նայում: Ես էլ փորձառու պատգամավոր եմ պահանջում, իշխանության վերնախավին հաճոյանալու գործում փորձառու չէ, փորձառու պատգամավոր: Այ եթե փորձառությամբ ու կրթությամբ հաշվենք, ապա այսօրվա խորհրդարանում պետք է առնվազն վեց մարդ մնա:

Մեկ բան ևս նկատելի էր. երկու օր անընդմեջ Մարգարիտ Եսայանն ու Գագիկ Ջհանգիրյանն միմյանց են մեջբերում:
Երկուշաբթի օրը Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ «Կարեն Անդրեասյանը սատանի մայլում քյանդրբազություն է անում»,  քիչ անց իր ելույթում Մարգարիտ Եսայանն ասաց. «Պետք չէ սատանի մայլում քյանդրբազություն անել, չեմ ուզում ասել, որ այստեղ բոլորս ենք սատանաներ, բայց....»:
Երկրորդ օրը Գագիկ Ջհանգիրյանը ոգևորված Մարգարիտ Եսայանի փորձառու ու տարիքով ՄԻՊ պահանջելու խոսքից, երեք անգամ ցիտեց նրան, ինքն էլ նկատելով, որ արդեն երեք անգամ մեջբերեց Մարգարիտ Եսայանի խոսքը, ավելին, ասաց, որ ինքն աչք չունի ՄԻՊ-ի ինստիտուտի վրա: Փաստորեն, ըստ Ջհանգիրյանի` ինքը համապատասխանում էր Մարգարիտ Եսայանի նկարագրած պահանջին, ըստ իրեն՝ փորձառու էր և շեշտեց, որ աչք չունի այդ ինստիտուտի վրա, որ հանկարծ չկասկածեն, թե իր համար է ասում: Փաստորեն Մարգարիտ Եսայանը կարող է հակառակ թևի համար չափանիշներ ներկայացնել:

Հետևաբար 1977-ին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավատած իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը իրեն համարում էր արժանի ՄԻՊ, ավելին, նա ամեն տարի ՄԻՊ-ի զեկույցի ընթացքում «հարձակվում» է Կարեն Անդրեասյանի վրա, իսկ այստեղ անձնական գործոնն անտեսելն արդեն միամտություն կլինի:

Սամվել Ֆարմանյանին առանձին չանդրադառնալ պետք չէ:  Իր ելույթի մասին Zham.am-ի հետ զրույցում խոսեց պատգամավորը, նաև ՄԻՊ-ը խոսեց, բայց Ֆարմանյանի մասին ամեն ինչ ասաց իր ելույթը, դրանից ավել անդրադարձ չարժե:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին