Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Գառնի գյուղում

28 Հոկտեմբեր, 2015 11:16
Խոշոր հրդեհ Գառնի գյուղում

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 03.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 59 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Դ. Գ.-ին պատկանող շինության (ավտոտնակ, հացատուն, սառնարան) տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.39-ին, մարվել` 05.50-ին:

Այրվել է շինության տանիքը ամբողջությամբ 100 քմ, տանիքում պահեստավորված փայտյա կոնստուկցիաները մոտ 10 խմ, ավտոտնակում կայանված «Միթսուբիշի Լանսեռ» մակնիշի (սեփականատեր Արբակ Գալստյան) 33 LT 853 համարանիշի ավտոմեքենան և 4 անվադող ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին