Կարևոր իրադարձություններ

Մակարոնը կարող է մեզ հավելյալ քաշից ազատել

27 Հոկտեմբեր, 2015 19:11
Մակարոնը կարող է մեզ հավելյալ քաշից ազատել

Ժամանակակից դիետոլոգների կարծիքով` շատակերության դեմ պայքարելու համար սննդակարգում պետք է հավելել ինչ-որ բան, որը վատ է մարսվում: Այդ ժամանակ մարդն իրեն հագեցած է զգում և նրան թվում է, թե ստամոքսն արդեն լիքն է: Օրինակ, կարելի է ուտել մակարոն:

Մեխիկոյի Կենտրոնում գտնվող Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականներն առաջարկում են սովորական մակարոն պատրաստելու ժամանակ ալյուրի մեջ ավելացնել չհասած բանանի ալյուր: Այն պարունակում է դժվար մարսվող օսլա և պոլիսախարիդներ, բացի այդ, հարուստ է հակաօքսիդանտներով:

Փորձերը, որին մասնակցել են 200 կամավոր, ցույց են տվել, որ բանանի ալյուրի հավելումով պատրաստված մակարոնի համը ոչնչով չի զիջում ցորենի ալյուրով պատրաստված մակարոնի համին, իսկ սոուսով այն ավելի համեղ է դառնում:

 

Լրահոս

Դիտել ավելին