Կարևոր իրադարձություններ

Նախկին զինդատախազը վաղուց պետք է ընկալած լիներ, որ իր «դասերն» այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն

27 Հոկտեմբեր, 2015 18:01
Նախկին զինդատախազը վաղուց պետք է ընկալած լիներ, որ իր «դասերն» այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն

Araratnews.am-ը գրում է. 

Այսօր ԱԺ բակում խորհրդարանականները հարգեցին 1999թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը: Նրանց շարքում էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Արարողությունից հետո, մի քանիսն իրենց տեսակետը հայտնեցին ոճրագործության, եւ դրան հաջորդած տարիների ընթացքում իրականացված եւ չիրականացված քայլերի մասին: Լռություն ցուցաբերեց, թերեւս, Գագիկ Ջհանգիրյանը:

Վերջինս, ինչպես հայտնի է 2008 թվականից հանդես է գալիս «թույն» ընդդիմադիրի կեցվածքով, ԱԺ ամբիոնից խիստ քննադատություններ հնչեցնում իշխանությունների հասեցին, մեղադրում վերջիներիս՝ այս կամ այն հանցագործության բացահայտման ուղղությամբ գործնական քայլեր չձեռնարկելու մեջ: Թե ինչ մասնակցություն է ունեցել այն ժամանակների իշխանամետ զինդատախազը իր կողմից բարձրացված հանցագործությունների բացահայտմանը չհասնելու գործում, թերեւս մեկ անգամ իր հարցազրույցներից մեկում ակնարկել է Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի` Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը: «Երբ հերթը ինձ հասավ, ես ասացի՝ պարոն Քոչարյան, զինդատախազ Ջհանգիրյանը անձամբ ինձ ասել է՝ իմ ձեռքերը կապում են, ինձ չեն թողնում աշխատել, դուք ինձ չեք օգնում, ի՞նչ է սա նշանակում: Նա (Ռ. Քոչարյանը- հեղ.) հեռախոսը վերցրեց, հանձնարարեց Գագիկին գալ: 5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր ետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է դու էսպիսի բան ես ասել: Ասեց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասեցի՝ դուք տղամա՞րդ եք․․․ Այդ օրը մենք առանց ցտեսություն ասելու, առանց որեւէ մեկի ուղեկցության ուղղակի վեր կացանք եւ դուրս եկանք այդ կաբինետից»:

Այսօր, ԱԺ-ում լրագրողները Գագիկ Ջհանգիրյանից փորձեցին հետաքրքրվել, թե ինչ դիրքորոշում կորդեգրեր վերջինս, եթե  հիմա հնարավորություն ունենար զբաղեցներ զինդատախազի պաշտոնը: Այս եւ լրագրողներիս հետաքրքրող մնացած բոլոր հարցերը մնացին անպատասխան. Գագիկ Ջհանգիրյանը որեւ հարցի չպատասխանեց:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին