«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժուան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ներկայիս ղեկավար կազմի գործունեության մասին:
«Եթե ներկայիս ղեկավարները չեն լուծելու ֆինասական խնդիրները, ապա ավելի լավ է հեռանան: Իրավիճակն անհանգստացնող է, քանի որ «Բարսելոնան» գտնվում է Քաթարի ձեռքում:
Բարտոմեուն անում է այն, ինչն իրեն ասում են»,- Լապորտայի խոսքերն է մեջբերել «Marca»-ն:
Հիշեցնենք, որ Լապորտան ամռանը պարտվել է նախագահական ընտրությունները Խոսեպ Մարիա Բարտոմեուին: