«Дискотека Авария» խմբի ղեկավար Ալեքսեյ Սերովը դեմքին ահռելի հեմատոմայով է հայտնվել «Նոր ալիք-2015» մրցույթի բեմում: Բեմ դուրս գալուց առաջ նրան մեկ ժամ գրիմ են արել, որպեսզի հանդիսատեսը չհասկանա, թե ինչ է կատարվում երգչի դեմքի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նշվում է, որ 40-ամյա Սերովը սիրողական ֆուտբոլ խաղալու ժամանակ գլուխն ուժեղ հարվածել դարպասին:
Չնայած այդ ամենին, ուշադիր հանդիսատեսի աչքից չի վրիպել, որ խնամքով արված գրիմի տակ կապտուկներ կան: