Կանադացի հոգեբան Նիկոլաուս Տրոյեն պարզել է, որ մարդու համար ավելի կարևոր է մարմնի և նրա շարժումների ներդաշնակությունը, քան առանձին մասերի գեղեցկությունը, որոնց «բարելավումը» կարող է խախտել այդ ներդաշնակությունը և տղամարդուն կամ կնոջը դարձնել ավելի քիչ գրավիչ հակառակ սեռի աչքում՝ հայտնում է ria.ru-ն:
Տրոյեն և նրա գործընկերները այդ եզրակացությանն են եկել՝ կատարելով անսովոր հոգեբանական փորձ, որի ընթացքում մի քանի կամավորներ գնահատել են համակարգչի էկրանին շարժվող վիրտուալ մարդու գրավչությունը: Այդ պատկերները մշակված են եղել իրական մարդկանց շարժումներից: Ժամանակ առ ժամանակ գիտնականները վերցրել են մեկ այլ մարդու «կմախքը» և նրան միացրել ուրիշ մարդու շարժումները:
Ինչպես ցույց են տվել փորձերը, այդպիսի «հիբրիդ» վիրտուալ մարդիկ ավելի ցածր գնահատականներ են ստացել:
Այդ ֆենոմենը, ըստ Տրոյայի, կարող է բացատրել, թե ինչու մարդու տեսքը բարելավող որոշ պլաստիկ վիրահատություններ հակառակ սեռի աչքում նրանց չեն դարձնում ավելի գրավիչ, քանի որ նոր կերպարը չի համապատասխանում շարժումներին:
Պարզապես մնացեք ինքներդ ձեզ նման՝ խորհուրդ է տալիս Տրոյեն: