Կարևոր իրադարձություններ

Լեյլա եւ Արիֆ Յունուսները լքել են Ադրբեջանը

19 Ապրիլ, 2016 18:31
Լեյլա եւ Արիֆ Յունուսները լքել են Ադրբեջանը

 

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին վերջապես հաջողվել է լքել Ադրբեջանը:

Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը:

Նրա խոսքով` Լեյլա եւ Արիֆ Յունուսներին թույլատրվել է լքել Ադրբեջանը:

«Նրանց այցելել է Բեռլինի Charite կլինիկայի բժիշկ Քրիստիան Վիտտը եւ եզրակացություն տվել ամուսինների առողջական վիճակի ոչ բավարար լինելու մասին: Արդյունքում նրանց թույլատրվել է բուժման համար արտասահման մեկնել», -ասել է Սադըգովը:

Նրա խոսքով` Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները Ադրբեջանը լքել են այսօր առավոտյան եւ մեկնել Նիդեռլանդներ:

«Ներկայում նրանք իրենց դստեր` Դինարայի հետ են: Նրանք այստեղ կհանգստանան մարդու իրավունքների համար երկար եւ դժվար պայքարից հետո», -հայտարարել է Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը:

60-ամյա Լեյլա եւ Արիֆ Յունուսները տառապում են լուրջ հիվանդություններով, որոնք սրվել են նրանց բանտարկման ժամանակաշրջանում: Երկար ամիսներ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում էին բուժման համար դուրս թողնել նրանց արտասահման՝ պայմանավորելով դա նրանց նկատմամբ քրեական գործ լինելու հետ: 

 

Լրահոս

Դիտել ավելին