Հայտնվել են երգչուհի Վերա Բրեժնևայի և պրոդյուսեր, երգահան Կոնստանտին Մելաձեի հարսանիքի նոր լուսանկարները, անգամ՝ տեսանյութ (տեսանյութը դիտել հղումով), գրում է Обозреватель-ը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնությունը գրանցել է Իտալիայի Ֆորտ դեյ Մարմի քաղաքում: Նրանց գրանցել է անձամբ քաղաքապետ Ումբերտո Բուրատին:
Անմիջապես արարողությունից հետո զույգն արագ դուրս է եկել շինությունից և, թաքնվելով տեսախցիկներից, նստել մեքենան: