Կարևոր իրադարձություններ

Տղամարդկանց ամենասեքսուալ մասնագիտությունները

25 Հոկտեմբեր, 2015 21:00
Տղամարդկանց ամենասեքսուալ մասնագիտությունները

Բրիտանացի գիտնականները 21-30 տարեկան երկու հազար աղջիկների շրջանում հարցում են անցկացրել` պարզելու համար, թե տղամարդկանց որ մասնագիտություններն են ամենասեքսուալը: Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը:

Ոստիկան կամ զինվորական

Համազգեստով տղամարդիկ միշտ լուրջ են և պատրաստ են վճռական քայլերի: Նրանց գրեթե անհնար է հանկարծակիի բերել: Ուսադիրների վրայի աստղիկները գրավում են կանանց, իսկ դրանց տերերը շատ կրքոտ անձնավորություններ են: Սակայն պետք է զգույշ լինել. զինվորականները չեն հասկանում ֆլիրտը և հակառակ սեռի ցանկացած արարք, հայացք, ժպիտ ընդունում են որպես որոշակի արարքների ուղիղ հրավեր: Նրանք շատ համառ են և մերժում չեն ընդունում: Այսպիսի մասնագիտությունների տեր մարդկանց հետ կատակել չի կարելի:

Դասախոս

Կանայք սիրում են դասախոսներին գեղեցիկ խոսքեր ասելու նրանց կարողության համար: Դեռահաս աղջիկները նախընտրում են զրուցել ավելի պարզ ու հասկանալի թեմաներից` ասենք հիթ-շքերթներից, իսկ ավելի հասուն կանայք նախընտրում են զրուցել արվեստի և քաղաքականության մասին: Օդաչու և մեքենավար Կան «գրաֆիկային» մասնագիտությունների ներկայացուցիչներ: Համազգեստով լուրջ և ուժեղ տղամարդը լիովին համապատասխանում է կանանց սեքսուալ պատկերացումներին:

Մարզիչ

Մարզիչների հետ անձամբ շփում ունեցած կանայք կարող են հաստատել, թե որքան գայթակղիչ է այն պահը, երբ մարզիչը կառավարում է նրանց մարմինը, շարժում նրանց ձեռքերն ու ոտքերը: Մարզումների ողջ հմայքից անտեղյակները շեշտը դնում են մարզիչների ռելիեֆային կառուցվածքի վրա, սակայն միայն իրական գործի մասնագետները գիտեն մարզումների իսկական հաճույքը:

Գործարար, ձեռնարկատեր, բարձրաստիճան մենեջեր

Արդուկած կոստյումներով, շքեղ ավտոմեքենաներով տղամարդիկ, որ միշտ լավ բույր են արձակում... Ո՞վ կարող է ավելի սեքսուալ լինել: Սակայն միշտ չեն դրամապանակի հաստությունն ու ավտոմեքենայի մակնիշը համապատասխանում տղամարդու սեքսուալ ներուժի հետ: Հաճախ նրանք խնդիրներ են ունենում սեռական հարցերում: Մաքուր անտառահատ Մաքուր ասելով կանայք ի նկատի են ունեցել հիգիենիկ առումով մաքուր անտառահատներին:

Դերասան, նկարիչ, գրող

Ընդունված է համարել, որ արվեստի հետ կապված մարդիկ ռոմանտիկ են: Նրանք սերենադներ կերգեն, բանաստեղծություններ կգրեն, գեղանկարներ կնկարեն, իսկ նրանց սեռական կյանքը լի կլինի քնքշությամբ, սիրով և գեղեցկությամբ: Սակայն պետք է ընդունել, որ արվեստի հետ կապված մարդիկ շատ պահանջատիրական են մոտենում սիրուն. նրանք պահանջում են, որպեսզի իրենց սիրել, գովաբանեն, հիանան իրենցով: Հարցումների արդյունքում հնչել է նաև ֆուտբոլիստների, այգեգործների և լողավազաններ մաքրողների անունը: Կարծես թե վերջին երկու պատասխանները տված կանայք շատ են տպավորված «մեծերի համար» ֆիլմերով և տեղյակ չեն, որ այգեգործներն ու լողավազաններ մաքրողները հիմնականում հասուն տղամարդիկ են լինում, որոնց դարդ ու ցավը բնավ սեքսը չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին