Վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նրանք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ մեկնում են առաջնագիծ` կանգնելու սահմանին կանգնած զինվորի կողքին եւ դաս տալու թշնամուն: Նշենք, որ ԵԿՄ-ականները դիմում են ներկայացրել, որ որպես կամավորական ներգրավվեն սահմանների պաշտպանությանը եւ առաջադրանք հանձնարարեն: Հազարավոր թվով կամավորներ են գեներալի հետ մեկնում Արցախ: Նշենք, որ այս ամենը համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ: