Առաքել Մովսիսյանը կամավորական ջոկատի հետ մեկնել է Ղարաբաղ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր առավոտյան Արցախի ազատամարտիկների միության մոտ բազմաթիվ կամավորներ են հավաքվել:
Արցախի ազատամարտիկների միության անդամ, 65-ամյա ազատամարտիկ , երկրորդ կարգի հաշմանդամ Ալվարո Շեկյանը նշեց, որ հավաքվել են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մեկնել ճակատ: «Այստեղ հավաքվածները կռված տղերքն են, սահամանփակում չկա, հավաքվել ենք ոչ թե նրա համար, որ խուճապ ստեղծվի, այլ ընդհակառակն, ուզում ենք գնալ ճակատ, որպեսզի ջահել տղերքի կողքին լինենք, նրանց գոտեպնդենք: Մենք այդ ամենի միջով անցած ենք, Խաղաղ ժամանակ էլ ենք գնում դիրքեր , վերջին անգամ անցած տարի սեպտեմբերին գնացել էինք Չինար տղերքի կողքին կանգնելու»,-նշեց նա: