Կարևոր իրադարձություններ

Բոլորիս դուխն էլ տեղն ա. Շմայսը մեկնում է Քարվաճառ

02 Ապրիլ, 2016 13:57
Բոլորիս դուխն էլ տեղն ա. Շմայսը մեկնում է Քարվաճառ

Հաշվի առնելով Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով, ԱԺ պատագամավոր Առաքել Մովսիսյանն այս պահին հավաքել է իր ողջ ջոկատը և մեկնում է Քարվաճառ:

«Ճանապարհին են ջոկատի տղաներով, բոլորիս դուխն էլ տեղն ա, ամեն ինչ նորմալ ա»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ավելի վաղ ՊՆ-ն հաստատել էր, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

 

Լրահոս

Դիտել ավելին