Կարևոր իրադարձություններ

Արցախում վիրավորված երեխաներից մեկը ազդրի շրջանում վնասվածք է ստացել. նրան այժմ վիրահատում են

02 Ապրիլ, 2016 12:32
Արցախում վիրավորված երեխաներից մեկը ազդրի շրջանում վնասվածք է ստացել. նրան այժմ  վիրահատում են

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Վիրավորներից մեկը՝Գևորգ Գրիգորյանը, զոհված Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է: Նա այժմ գտնվում է Մարտունու հիվանդանոցում: Մյուս վիրավոր երեխան՝ 11-ամյա Վարդյան Անդրեասյանն է, ով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց:

Ստեփանակերտի հիվանդանոցից Shabat.am-ին փոխանցեցից, որ երեխան այժմ գտնվում է վիրահատարանում: «Ազդրի շրջանում վնասվածք է ստացել, արյունահոսությունով Մարտունի շրջանային հիվանդանոցից տեղափոխվել է մեզ մոտ»,-ասացին հիվանդանոցից: Նախնական տեղեկություններով՝ երեխաները վիրավորվել են դպրոց գնալու ճանապարհին: Նրանք Մարտունու շրջանի Զորավան քաղաքից են:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

 

Լրահոս

Դիտել ավելին