Կարևոր իրադարձություններ

Շաբաթը շփման գծում

24 Հոկտեմբեր, 2015 14:13
Շաբաթը շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց:

Վերոնշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իարդրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Լրահոս

Դիտել ավելին