Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ը՝ սպառնալիք է նաև Հայաստանի համար

01 Ապրիլ, 2016 15:32
ԴԱԻՇ-ը՝ սպառնալիք է նաև Հայաստանի համար

Մտավորականների խորհուրդի կողմից կազմակերպած «Աշխարհաքաղաքական վերափոխումները. Հայաստանին ուղղված մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, ըստ որի՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Հայաստանին չի սպառնում: Ավելին, ըստ բանախոսի, Թուրքիան ինչպես սնուցեց և ուղղորդեց այդ խմբավորմանը դեպի Մերձավոր Արևելք, նույն կերպ էլ կարող է ուղարկել դեպի Հայաստան, Կովկաս: Ինչ վերաբերում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ նախկին փոխարտգործնախարարն ասաց, որ նրանք խիստ հակասությունների մեջ են, սակայն չեն անցնում կարմիր գիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին