Կարևոր իրադարձություններ

18-ամյա տղան, ով դանակի 10-ից ավելի հարվածներ էր հասցրել անչափահասին կալանավորվել է

01 Ապրիլ, 2016 10:29
18-ամյա տղան, ով դանակի 10-ից ավելի հարվածներ էր հասցրել անչափահասին կալանավորվել է

Shabat.am-ը ամիսներ առաջ գրել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Այդ օրը, ժամը 21:20-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կրծքավանդակի և վերին վերջույթների բազմաթիվ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Մամիկոնյանց փողոցի 25 շենքի 30 բնակարանի բնակիչ, 16-ամյա Խաչիկ Գևորգի Ղազանչյանը:

Սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր, իսկ քննչական բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 21 շենքի 26 բնակարանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Տիգրանի Մուրադյանի նկատմամբ:

Shabat.am-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ Սուրեն Տիգրանի Մուրադյանը երեկ՝ մարտի 31-ին, իրավապահների որոնման արդյունքում բերման է ենթարկվել ՀՀ Արաբկիրի ոստիկանություն: Ըստ տեղեկությունների ոստիկանների ուղեկցությամբ Սուրեն  Մուրադյանը ցույց է տվել այն տեղանքի վայրը, որտեղ տեղի է ունցել դեպքը:

Ըստ տեղեկությունների դեպք տեղի էր ունեցել Սուրբ Զատկի շնորհավորանքի պատճառով:

Դեպքից շաբաթներ անց դանակահարված 16-ամյա Խաչիկ Ղազանչյանը մահացել էր: 

 

Լրահոս

Դիտել ավելին