ԴԱՒՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն արգելել են հայերին ու քրիստոնյա ասորիներին լքել սիրիական Ռաքքա քաղաքը, որը արմատական իսլամիստների վերջին պատվարներից մեկն է։ Այս մասին հայտնում է Fox News հեուստաալիքը՝ հղում անելով ակտիվիստների RIBSS (Raqqa is Being Silently Slaughtered) միավորմանը։
«Քրիստոնյաների տառապանքները սկսվեցին, երբ ԴԱԻՇ-ը վերահսկողություն սահմանեց Ռաքքայի վրա։ ԴԱԻՇ-ը քրիստոնյաներին համարում է անհավատ, առավել հավատարիմ Արևմուտքին, քան իրենց հայրենիքին»,- ակտիվիստների խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Միավորման տվյալներով՝ քաղաքում ներկայում մնացել է քրիստոնյաների ավելի քան 40 ընտանիք, որոնց պարտավորեցրել են գրանցում անցնել և վճարել ամեն օրվա համար, որպեսզի իսլամիստները նրանց վնաս չպատճառեն։ Նրանք զրկված են Ռաքքան լքելու իրավունքից։