Կարևոր իրադարձություններ

Թավշյա, ամուր մազեր ունենալու գաղտնիքը

01 Ապրիլ, 2016 19:00
Թավշյա, ամուր մազեր ունենալու գաղտնիքը

Յուրաքանչյուր կին ցանկանում է թավշյա, ամուր և երկար մազեր ունենալ: Իհարկե, անհնար է միանգամից երկար մազեր ունենալը, սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն մազերին լինել ամուր և աճել առավել արագ: Առողջ սովորություններ ձևավորեք: Մազերն անընդհատ ձիգ մի կապեք, խուսափեք մազերի համար նախատեսված քիմիական միջոցներից (օրինակ՝ գունաթափում), նվազագույնի հասցրեք ջերմային ազդեցությունները, բնական մազմզուկներով սանր օգտագործեք: Առողջ սննդակարգ պահպանեք: Սննդակարգի մեջ պետք է լինեն և՛ թարմ բանջարեղեն, և՛ սպիտակուցներ: Հաճախ կտրեք մազերը: Ճյուղավորված ծայրերն ի վերջո հանգեցնում են մազաթափության: Մերսեք գլխամաշկը: Սա նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և մազերի արագ աճին: Մազերն ամեն օր մի լվացեք: Մազարմատներում արտադրվող բնական յուղն օգտակար է մազերին: Շաբաթը 2-3 անգամ լվանալը մազերը փայլուն ու հարթ է դարձնում: Լվանալուց հետո սանրեք մազերը լայն ատամներ ունեցող սանրով: Մշտապես օգտագործեք ջերմությունից պաշտպանող միջոցներ: Մազերը խոնավացնող միջոցներից մի խուսափեք: Պարբերաբար խոնավացվող մազերն ավելի ամուր են: Խոնավացումն օգնում է նաև մազերի վերականգնմանը: Ամենակարևորը, թերևս, խուսափեք սթրեսից:

 

Լրահոս

Դիտել ավելին