ԱՄՆ Կոնգրեսը 2016թ. պաշտպանության ծախսերի մասին օրինագիծ է ընդունել, որովնախատեսվում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։
Փաստաթղթում ասվում է Կիևին հետախուզական տեղեկատվության և տարբեր զինատեսակների փոխանցման մասին։
Բացի այդ, թույլատրվում է գումար ծախսել Ուկրաինայի զինված ուժերի և անվտանգության այլ ուժերի վերապատրաստման համար։
Ընդհանուր գումարը կազմում է 612 մլն դոլար։