Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը ղրղզ գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդունել Ղազախստան այցի հրավերը

23 Հունվար, 2025 15:16
Միրզոյանը ղրղզ գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդունել Ղազախստան այցի հրավերը

Քննարկումների ընթացքում նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին, մեր երկու երկները պատրաստակամություն ունեն մի շարք ոլորտներում խորացնել հարաբերությունները: 

Այս մասին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ մամուլի համար հայտարարությունների ժամին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ նախարար Կուլուբաևը հրավիրել է իրեն այցելել Ղրղզստան:

«Սիրով ընդունել եմ հրավերը, առաջիկայում կկազմակերպենք այցը. ունենք նաև պլաններ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների»,- ասել է Միրզոյանը: 

Ըստ նախարարի՝ 2 երկրի հարաբերությունների խորացմանը կծառայի նաև  ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկու երկրների միջև 2025-26 թթ համագործակցության ծրագիրը, որը ստորագրվել է այօր՝ հունվարի 23-ին:

«Պլաններ ունենք՝ մեծացնել ծավալներն առևտրաշրջանառության: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը, նոր ջանքեր են գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու: Այստեղ շատ կարևոր և ուշագրավ է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս, հուսով եմ՝ այս և մյուս ծրագրերն իրականություն կդառնան և նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասել է Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին