Հունվարի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մելիք Մելիքյան 2 հասցեից «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դանիել Ո․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ Դանիել Ո․-ն ժամը 12։40-ի սահմաններում Մելիք Մելիքյան 2 հասցեում, որպես մասնավոր շինարարական խումբ, «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող նորակառույց շենքում երեսպատման աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 20մ բարձրությունից (6-րդ հարկ) վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։