Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության մասնակցության ապասառեցման թեման։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ: ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է:
Դրա շրջանակում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին։
Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, սակայն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանն իր դիրքորոշումը պատճառաբանում է նրանով, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։