Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

23 Հունվար, 2025 14:00
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

Նա մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Հակակոռուպցիոն դատարանում դատախազը ներկայացրել է մեղադրանքը, համաձայն որի՝ Օհանյանը, 2008թ․ լինելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հանցակցությամբ կատարել է լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում։

 

Լրահոս

Դիտել ավելին