Հայաստանի մոտեցումը հստակ ձևակերպված է․ օրինակներից մեկը ապաշրջափակումն է, և Հայաստանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկն» է տարածաշրջանում ապաշրջափակման հայկական կողմի տեսլականը:
Գրիգորյանն ընդգծել է, որ իրենք խաղաղությունը չենք խնդրում, այլ առաջարկում են խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին:
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ հայկական կողմը առաջարկություններ է փոխանցել Ադրբեջանին այն երկու հոդվածների վերաբերյալ, որոնց մասով վերջնական համաձայնություն դեռ չկա: Այժմ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին: