«Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են, որոնք բախվում են ավերիչ անտառային հրդեհներին»:
Այս մասին «X»-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- հավելել է նա: