Կարևոր իրադարձություններ

Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի աշակերտներին

23 Դեկտեմբեր, 2024 12:17
Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտներին:

Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայր առաջին այցը կատարել էր 2024 թվականի հուլիսի 6-ին և Մշակույթի տանը, որտեղ իրականացվում է «Կայթ» կրթամշակութային հանգույցի «Արև է ելել» համայնքահեն ծրագիրը, ի պատասխան աշակերտների՝ կրկին հանդիպելու առաջարկին՝ խոստացել էր մինչև տարեվերջ այցելել Արենի համայնք:

Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են վերջիններս հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին:

 

Լրահոս

Դիտել ավելին