Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօդյա կամ ոչ բացօդյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»: