«Բարեփոխումը բարդ է, ծավալուն, տարատեսակ ռեսուրսներ պահանջող, բայց հստակ է մի բան՝ առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ առողջության ապահովագրությամբ միայն հնարավոր է լինելու բոլոր բուժծառայություները հասանելի դարձնել մեր քաղաքացիներին։