Կարևոր իրադարձություններ

Երևանում 3 մեքենա է բախվել. մեկը կողաշրջվել է

09 Դեկտեմբեր, 2024 22:39
Երևանում 3 մեքենա է բախվել. մեկը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց բախվել են «Nissan», «ՎԱԶ 2121» և «Reno» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Նիվան» կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Նիվան» բախվել է «Nissan»-ին, «Nissan»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno»-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին