Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն»,-գրել է նա: