Կարևոր իրադարձություններ

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

16 Սեպտեմբեր, 2024 16:23
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն այսօր ընդհանուր առմամբ գերազանցում են սահմանված չափանիշները: Հիմնական պատճառը շինարարական փոշին է ու ազոտը՝ մեքենաների արտանետումներից:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի նախաձեռնեց նոր ծրագիր: Քաղաքի շինհրապարակներում տեղադրվեցին օդում փոշու քանակը չափող սարքավորումներ: Այսօր արդեն Երևանում նման 108 սարք է տեղադրվել 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության շինհրապարկներում:
Սարքի միջոցով ստացված տվյալներն առցանց հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Երևանում ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշը Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում է: Ավանն ու Դավթաշենն ամենամաքուրն են: 

Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը: Սա, իհարկե, երկարաժամկետ նախագիծ է: Մինչ այդ համայնքը ամենօրյա հսկողություն է սահմանում  շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպմանը, այդ թվում փոլեկլանիչ ցանցերի ապահովմանը, ինչն էապես կարող է մեղմել իրավիճակը: 

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են: 
Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին