Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մեսենջերներին՝ ներառյալ Telegram-ին, պետք չէ վստահել պաշտոնական կամ անձնական կարևոր տեղեկություններ:
«Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Telegram-ից կամ այլ մեսենջերներից, հիանալի հասկանում են, որ ընդհանրապես չի կարելի անձնական առումով զգայուն տեղեկատվություն տեղադրել այնտեղ, կամ այն տեղեկատվությունը, որը բացարձակապես փակ է, գաղտնի բնույթ ունի և այլն»,-պաշտոնյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: