Դատական վերահսկողության տակ գտնվող Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում պետք է ապրի դատավորի որոշած հասցեում։
Ինչպես գրում է Liberation-ը, ձեռնարկատերը ստիպված չի լինի կրել էլեկտրոնային ձեռնաշղթա, քանի որ նա տնային կալանքի տակ չէ, հետևաբար, կարող է շրջել Ֆրանսիայի տարածքում՝ դատարանի հաստատած սահմանափակումները պահպանելու պայմանով, օրինակ՝ պարբերաբար այցելել ոստիկանական բաժանմունք։ Տեղափոխվելիս նա պետք է դատավորի հետ համաձայնեցնի նոր հասցեն, պետք է շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Դուրովն ազատ է արձակվել դատական հսկողության ներքո 5 միլիոն եվրո գրավի դիմաց: