Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ կիսակառույց շինության պատը փլուզվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա։
Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի (ծնված 1991 թ․):
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։