Օգոստոսի 17-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։
Տեղում Շուշանիկ Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։