Կարևոր իրադարձություններ

Մեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է

14 Օգոստոս, 2024 16:07
Մեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։

Մասնավորապեսանհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնումթե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառև տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցելԴրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ ևօգտվելով վերջիններիս հուզական վիճակիցնրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերիընդհուպ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք:

Նշված եղանակով կատարված խարդախություններից տուժած քաղաքացիների թիվն արդեն իսկ գերազանցում է հարյուրը։

Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութայինինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքերի հանգամանքներըհանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Հաշվի առնելովոր նման ահազանգերը չեն դադարումՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը զգուշացնում է անծանոթ անձանցից նման տեղեկություններ ստանալիս խուճապի չմատնվել և հապճեպ քայլերի չդիմել՝ հարազատներին օգնելու նպատակով։

Անհրաժեշտ է առաջնահերթորեն ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ հաղորդակցության այլ միջոցներով հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբկատարել լրացուցիչ ճշգրտումներ և ստացված տեղեկատվության իսկությանինչպես նաև իրենց հետ կապ հաստատած և գումար ստացող անձի վստահելիության մեջ համոզվելուց հետո միայն դիմել քայլերիհնարավորության դեպքում առհասարակ խուսափել առձեռն գումարներ փոխանցելուց։

Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում քաղաքացիներին հորդորել, որ խաբեության փաստն արձանագրելու կամ նման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես իրենց հետ կապ հաստատած անձանց վերաբերելի բոլոր տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։

 

Լրահոս

Դիտել ավելին