ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2024/12Ն)։
Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 12.00։