Կարևոր իրադարձություններ

Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային

24 Հուլիս, 2024 00:30
Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային

Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 88:72 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:

Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով:

Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին