Հուլիսի 23-ին՝ ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել կայանված «Զիլ» մեքենայից իջնող վարորդին՝ 1955 թ. ծնված Գևորգ Ի.-ին, որը տեղում մահացել է:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, «Մերսեդեսն» այնուհետև բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու մեքենաների:
«Մերսեդեսի» վարորդը ներկայացվել է քննչական բաժին: