Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել փոքր ենթարծվի վրա

23 Հուլիս, 2024 22:40
Առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրվել փոքր ենթարծվի վրա

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գիշատիչ թռչունների ուսումնասիրության շրջանակներում առաջին անգամ Հայաստանում արբանյակային տվիչ է տեղադրել փոքր ենթարծվի վրա։ 

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արբանյակային տվիչը թույլ կտա ուսումնասիրել տեսակի լոկալ և միգրացիոն տեղաշարժերը, ինչն էլ իր հերթին կնպաստի ավելի կառավարելի պահպանության իրականացմանը։ Աշխատանքն իրականացվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) «Նոր համագործակցություն Արևելյան Եվրոպայում գիշատիչ թռչունների պաշտպանության նպատակով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է NABU International-ի и VGP-ի կողմից։

2018 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է գիշատիչ թռչունների ուսումնասիրություններ՝ վերջիններիս պահպանությունը հետագայում ավելի կառավարելի դարձնելու նպատակով։

Այս ամենին է ուղղված 2021 թվականից կազմակերպության կողմից արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքները գիշատիչ թռչունների վրա, ինչի հետևանքով մինչ օրս նշադրվել է 4 գիշանգղ, 3 մորուքավոր անգղ, 2 քարարծիվ և 1 փոքր ենթարծիվ։

Աշխատանքներն այս տարի դեռևս շարունակվում են։

Անցյալ տարի կազմակերպության կողմից քարարծվի վրա արբանյակային տվիչ է տեղադրվել Հայաստանում առաջին անգամ։ Կազմակերպությունն այս աշխատանքներն իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը հետ համագործակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին